«Մենք ենք ստեղծում մեր կյանքի հետագա ճանապարհը»․ Լուսինե Թովմասյան (լուսանկար)
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լուսինեն ոճային զգստ է կրում, որը համադրել է վերարկուի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը երկարաճիտներ է ընտրել, արձակել մազերը։ «Մենք ենք ստեղծում մեր կյանքի հետագա ճանապարհը։ Մենք ենք ընտրում, թե որ ճանապարհով գնալ՝ երկար, բայց արդյունավետ, թե կարճ, բայց ապարդյուն։ Ինչպես ասում են «Անվճար պանիրը լինում է միայն թակարդում»։ Այսինքն պետք է աշխատել ինքներս մեզ վրա և մեր իսկ քրտինքով հասնենք լավագույնին»,- գրել է Լուսինեն։