Դիմա Բիլանին համեմատել են Ապոլլոնի հետ
Սոցիալական ցանցերից մեկում հայտնվել է Ռուսաստանի «Ձայնը» նախագծի երկրպագուների խումբը: Նախկինում երկրպագուները մարզիչներին նմանեցրել էին մուտֆիլմերի կենդանիներին: Այս անգամ երկրպագուներից մեկ որոշել է մարզիչներին նմանեցնել հունական աստվածներին: Դիմա Բիլանն իր էջում տեղադրել է նկար, որտեղ նա Ապոլլոնի կերպարում է, Պելագեյան՝ Աֆրոդիտեի, Ալեքսանդր Գրադսկին՝ Զևսի կերպարում: Ինչ վերաբերվում է Լեոնիդ Ագուտինին, ապա նկարի հեղինակը որոշել է նրան թողնել կադրից դուրս: Դիմա Բիլանը բարձր է գնահատել երկրպագուի այս քայլը: «Այ քեզ ֆանտազիա»,-նկարի վրա մակագրել է Դիմա Բիլանը: