Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբիելյանը հրապարակել է իր ու Միհրան Ծառուկյանի որդու լուսանկարն ու հիացրել հետևորդներին
Իմստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապաևակված կադրերում փոքրիկ Ռոբերտը ոճային հագուստ է կրում։ «Իմ խաղաղություն, իմ հանգստություն»,- հրապարակումը մակագրել է Արփին։
Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքում Արփին վառ դիմահարդարմամբ էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերն ու խոշոր աքսեսուարներ ընտրել՝ ականջօղեր, վզնոց։