Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում նշել են վրաց լեզվի օրը
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում նշել են վրաց լեզվի օրը։
Այս լեզուն համալսարանում ուսուցանվում է 2014 թվականից: Արդեն չորրորդ տարին նշում են տոնը` նպատակ ունենալով մոտիվացնել ուսանողներին, ծանոթացնել վրացերենին, վրաց մշակույթին:
Միջոցառման հեղինակները կարծում են, որ անգամ ամենացածր մակարդակում երկու երկրների կապը կարող է բերել բարձր մակարդակում բարիդրացիական հարաբերությունների: Հաղորդում է aliq.ge-ն։