Toyota-ն 10 տոկոսով կկրճատի ավտոմեքենաների արտադրությունն աշխարհում
Խոշորագույն ճապոնական ավտոարտադրող Toyota Motor-ն այս տարվա մայիսին կկչճատի ավտոմեքենաների արտադրությունն ամբողջ աշխարհում իր գործարաններում մինչեւ 700.000 ավտոմեքենայով կամ 10 տոկոսով սկզբնական պլանավորված մակարդակից, չորեքշաբթի հայտնել է Nikkei թերթը:
Ընդ որում, Ճապոնիայի ներսում գտնվող ձեռնարկություններում ավտոմեքենաների արտադրությունն աննշան կնվազի՝ մոտ 200 հազար միավորով: Միեւնույն ժամանակ, մայիսին Toyota-ի արտասահմանյան գործարաններում հոսքագծերից միայն 500.000 ավտոմեքենա պետք է դուրս գա, ինչը 100.000-ով պակաս է կանխատեսվածից:
Այս միտման պատճառը, պարբերականի փոխանցմամբ, մատակարարման շղթաների խաթարումն է Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների վերասահմանումը, այդ թվում՝ Չինաստանում։
2021 թվականին Toyota-ն 10.495.548 ավտոմեքենա է վաճառել, որն ամենաբարձր ցուցանիշն է դարձել աշխարհում։ Ընդ որում, նոր ավտոմեքենաների արտադրությունը 2020 թվականի համեմատ աճել է 9.4 տոկոսով եւ հասել 10.076.246-ի։