Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի ընտրանուն
Ապրիլի 12-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում հանդիպեց Ալբանիայի ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:4 հաշվով։
Հայաստան-Ալբանիա 0:4 (0:3)
Արմավիր, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Անժելիկա Սոդեր (Գերմանիա)
Գոլերը՝ Դոցի, 13, Մակսուտի, 23, 58, Ջինի, 45+2