Ուկրաինացի երգչուհի Անի Լորակի կայքից անհետացել են Ռուսաստանում ծրագրված համերգները
Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը չեղարկել է իր համերգները Ռուսաստանում, հայտնում է 360.tv-ն։ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը, որի մասին հայտարարվել էր, անհետացել է երգչուհու կայքում տեղադրված պաստառներից, մնացել են միայն Գերմանիայում կայանալիք համերգի տոմսերը։
Երգչուհին, որն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո չի արտահայտել իր դիրքրոշումը, պաշտոնական հայտարարություններ չի արել։ Սոցիալական ցանցերում Լորակի էջերում Ռուսաստանում համերգների չեղարկման մասին տեղեկատվություն չկա։ Բայց դրանց տոմսերը նախկինի նման վաճառվում են։
«Яндекс.Афиша» կայքում նախկինի նման հասանելի են տոմսերը ոչ միայն Պետերբուրգում Լորակի համերգի համար, որը ծրագրված է հունիսի 26-ին, այլեւ նոյեմբերին Բառնաուլում, Նովոսիբիրսկու, Կրասնոյարսկում եւ Իրկունտսկում նոյեմբերին նախատեսված միջոցառումների համար։ Լորակի կայքում, սակայն, միայն տեղեկատվություն է առկա Գերմանիայում աշնանային համերգների մասին, ուր Լորակը ելույթ կունենա ութ քաղաքում։ Wayback Machine ինտերնետ արխիվում պահպանվել են էջի ավելի վաղ տարբերակները, որոնցում ՌԴ-ի համերգներն առկա էին։