Կրեմլը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունը
Կրեմլը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դուք գիտեք, որ մենք համոզված ենք այս դաշինքի ագրեսիվ բնույթի մեջ։ Սա ոչ պաշտպանական դաշինք է, եւ այս դաշինքի գործունեության եւ նրա ազդեցության ցանկացած ընդլայնում չի հանգեցնի լրացուցիչ անվտանգության եւ կայունության»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ն ընդլայնում է աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին եւ Վրաստանին, Բոսնիա եւ Հերցեգովինային։