Ադրբեջանում զորամասերի մարտական պատրաստվածության ստուգում է իրականացվել Հայաստանի և Ղարաբաղի հետ սահմանին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը Հայաստանի եւ Ղարաբաղի հետ սահմանին։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ-ն, նախարարը եւ նախարարության ղեկավարությունը ստուգել են Քարվաճառում եւ Լաչինում տեղակայված մի շարք մարտական դիրքեր։
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը մարտական հերթապահության կազմակերպման եւ զորքերի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջադրանքներ է դրել պաշտոնատյաների առջեւ:
Այնուհետեւ նախարարը ստուգել է նոր ռազմական օբյեկտները։