«Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, այս մասին նշվում է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ՝ Ռուսաստանի զինված ուժերի մարտունակությունը խաթարելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ G7 երկրները կշարունակեն համակարգված քաղաքական, ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Արևմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության։
Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու և երկրում արտադրական օբյեկտների փակման մասին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ արևմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, սակայն Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք Արևմուտքը ստեղծում է իր համար։