Չորեքշաբթի վաղ առավոտյան Ռումինիայի մայրաքաղաքում ավտոմեքենան բախվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասներին
Չորեքշաբթի վաղ առավոտյան Ռումինիայի մայրաքաղաքում ավտոմեքենան բախվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասներին։ Բախման հետևանքով ավտոմեքենան բռնկվել է, վարորդը մահացել է, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Սեդանն առավոտյան ժամը 6-ի սահմաններում բախվել է դարպասին, սակայն Բուխարեստի դեսպանատան տարածք չի մտել։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն վարորդը տեղում մահացել է։
Վթարի պատճառները հայտնի չեն: