Ընկերները երգչուհի Ժասմինին անակնկալ են մատուցել
Հոկտեմբերի 31-ին կայացել է երգչուհի Ժասմինի «От любви до любви» ալբոմի շնորհանդեսը: Նրա նախորդ ալբոմը թողարկվել էր 4 տարի առաջ: Նրա խոսքով' ինքը պարզապես մի փոքր ընդմիջում է արել, որպեսզի կրկին կարողանա զարմացնել և ուրախացնել իր երկրպագուներին: Այս մասին երգչուհին կիսվել է «7Дней.ru»-ին: Ալբոմում տեղ են գտել նաև նախկինում գրված և կատարված երգերը, որոնք հանրության կողմից սիրվել են:
Ալբոմի շնորհանդեսը կայացել է «The Сад» ռեստորանային համալիրում: Երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա կոլեգաները, ընկերներն ու երկրպագուները: Երգչուհու համար նրա ընկերներն անակնկալ են պատրաստել. նրանք միասին կատարել են Ժասմինի երգերից մեկը: