Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ
ԱՄՆ իշխանությունները ապրիլի 6-ին կհայտարարեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Սահմանափակումները կվերաբերեն ռուսական ֆինանսական կազմակերպություններին, պետական ձեռնարկություններին և պաշտոնյաներին։ Այս մասին ապրիլի 5-ին, կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Այս պահին ես ավելի մանրամասն տեղեկություններ չունեմ: Կարող եք ակնկալել, որ դրանք ուղղված կլինեն Ռուսաստանի պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների, ռուսական սեփականություն հանդիսացող ֆինանսական հաստատությունների և պետական ձեռնարկությունների դեմ։ Այս հայտարարությունները կհնչեն վաղը»,- ասել է Փսակին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները կոչված են թուլացնելու Ռուսաստանի իշխանության հիմնական գործիքները։
Նա հավելել է, որ Բայդենը համոզված է, որ ԱՄՆ-Ռուսաստան պատերազմը չի բխի ամերիկյան շահերից։