Պորտուգալիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների
Պորտուգալիայի կառավարությունը որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Լիսաբոնում Ռուսաստանի դեսպանատան տասը աշխատակիցների։ Այս մասին ասված է Հանրապետության ԱԳՆ-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսօրին Պորտուգալիայի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության դեսպանին ծանուցել է իր որոշման մասին՝ պերսոնա նոն գրատա այս դիվանագիտական առաքելության տասը աշխատակիցների, որոնց գործունեությունը հակասում է ազգային անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նրանց երկու շաբաթ է տրվելու հանրապետության տարածքը լքելու համար։
«Պորտուգալիայի կառավարությունը կրկին հայտարարում է Ուկրաինայի տարածքում ռուսական ագրեսիան վճռականորեն դատապարտելու մասին»,- հստակեցրել են Պորտուգալիայի ԱԳՆ-ում։