ՄԱԿ-ում ողջունել են Ռուսաստանի և Ուկրաինայի՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը
ՄԱԿ-ը ողջունում է բանակցությունները շարունակելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը. նկատվող առաջընթացը պետք է վերածել հստակ գործողությունների: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։
Նա ընդգծել է, որ դիվանագետները շարունակում են ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ. դրանց թվում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների ուղիղ բանակցությունները:
«Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը՝ փոխըմբռնման հասնելու նպատակով»,- հավելել է Դի Կարլոն: