Իտալիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության գործընթացին. ԱԳ նախարար
Իտալիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ երկիրը պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայում խաղաղ գործընթացում:
«Իտալիան «լիարժեք համերաշխություն» է հայտնում Կիևին»,-հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն:
«Իտալիան իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Ուկրաինային: Ներկա փուլում կողմերի միջև բանակցությունները և հումանիտար զինադադարը մեզ համար առաջնահերթություն են: Իտալիայի կառավարությունը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին», – ասել է Դի Մայոն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև հիշեցրել է, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է Հռոմի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան։