Մեծ Բրիտանիան դեմ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի համաձայնությանը. The Times
Մեծ Բրիտանիան մտահոգ է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան կդրդեն Ուկրաինային «կարգավորել» խնդիրը, եւ զգալի զիջումների կգնան Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում, գրել է The Times-ը։
Կառավարությունում գտնվող բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ մտահոգություններ կան, որ դաշնակիցները «շատ են ցանկանում» շուտափույթ խաղաղության համաձայնագիր կնքել՝ ավելացնելով, որ կարգավորումը պետք է ձեռք բերվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան հայտնվի առավելագույն ուժեղ դիրքում։
Հանգստյան օրերին կայացած հեռախոսազրույցում Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է նախագահ Զելենսկուն, որ նախագահ Պուտինը «սուտասան է եւ խուլիգան», որը կօգտագործի բանակցությունները, որպեսզի «ստիպի զիջումների գնալ»։