Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ մարտի 29-ին, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցություններ վարելու Ֆրանսիայի ղեկավարի պլանների մասին։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի ղեկավարը «արդեն մի շարք երկարատև զրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ»։