Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բելգրադ
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:
Թիմում են նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Թիմը մրցավայր է մեկնել Ռոբերտ Պետրոսյանի և Ռուդիկ Մկրտչյանի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը թիմին կմիանա Սերբիայում: Պատվիարկության հետ է նաև միջազգային կարգի փորձառու մրցավար Վարդան Բաղդասարյանը: