Վեդիի ընտրություններով Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության մեկնարկն ենք տալու. Ռաֆիկ Անդրեասյան
ՏեսանյութերԽոշորացման հետ միաժամանակ պետք է իշխանությունը ապակենտրոնացվի, ոչը տեղի չի ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը:
«Խոշորացվել են համայնքները, բայց մարզպետները շարունակում են մնալ, լավ ու վատ անել, սա իմ մարդն է, իմ կուսակիցն է: Ես մեկ անգամ ասել եմ, նորից կրկնում եմ, սրանց նպատակն է անձրեւաորդի նման գալարվել աթոռին, իսկ մենք ամեն ջանք ներդնելու ենք համայնքը ոտքի կանգնեցնենք, խնդիրները լուծենք: Պետության թիկունքում կանգնած են համայնքերը, կայացած համայնքերը նշանակում են կայացած պետություն: Կարծում եմ Վեդիի ընտրություններով նաեւ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության մեկնարկն ենք տալու»,-ասաց նա:
Ռաֆիկ Անդրեասյանը վստահ է, որ իրենք այս անգամ եւս հաղթելու են եւ խորհուրդ տվեց հագնել «խմելու» շորերը:
Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
Առավոտյան՝ ժամը 08.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը: