Գիտնականները կանխատեսել են կորոնավիրուսի նոր ու վտանգավոր շտամների առաջացումը
Բրիտանացի և իտալացի գիտնականների խումբը կանխատեսել է, որ SARS-CoV-2-ի հետագա էվոլյուցիան կարող է հանգեցնել կորոնավիրուսի ավելի վարակիչ և վտանգավոր շտամների առաջացմանը։
«Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի թեթև դրսևորումները պայմանավորված են Օմիկրոն շտամով։ Պարզ պատահականությունը և հակամարմնային էվոլյուցիան կհանգեցնեն կորոնավիրուսի նոր տարբերակների առաջացմանը, որոնք կարտահայտվեն ավելի ծանր ախտանշաններով»,- գրել են գիտնականները Nature Reviews Microbiology ամսագրում։
Շատերը կարծում են, որ էվոլյուցիան թելադրում է SARS-CoV-2 -ի մուտացիա, որի հարուցած վարակը դառնում է մարդու համար պակաս վտանգավոր։ Ըստ նրանց, վիրուսին «ձեռնտու» է, որ վարակակիրը ոչ թե մահանա, այլ հակառակը վիրուսի շահերից է բխում, որ հիվանդ մարդը տարածի այն։ Սա համարվում է Օմիկրոնի առաջացման հիմնական վարկածը։
Գիտնականների մեկ այլ խումբ կարծում է, որ վիրուսի թուլացումից բացի, համավարակը հաղթահարել կօգնի կոլեկտիվ իմունիտետը։ Եվրոպացի գիտնականների կարծիքով, սա նաև հակառակ կողմն ունի՝ այսպես կոչված հակագենային էվոլյուցիան։ Սա վիրուսի այն հատկությունն է, երբ ձևափոխվելով շրջանցում է կորոնավիրուսով հիվանդացած մարդու բնական իմունիտետը։ Օմիկրոնը, որը հեշտությամբ շրջանցեց նախորդ բոլոր շտամների ձևավորած իմունիտետը, ապացուցեց կորոնավիրուսի արագ ձևափոխվելու հատկությունը։