Կանխատեսվում է կորոնավիրուսի վտանգավոր շտամի առաջացում
Կորոնավիրուսի SARS-CoV-2-ի նոր շտամը, որը կփոխարինի օմիկրոնին, կկարողանա ճեղքել իմունային համակարգի պաշտպանությունը եւ առաջացնել ծանր եւ կյանքին սպառնացող բարդություններ։ Նման կարծիք են հայտնել Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի գիտնականները։ Նոր հետազոտությունը հրապարակվել է Nature Reviews Microbiology ամսագրում։
Ըստ գիտնականների՝ օմիկրոնի ընթացքի հեշտությունը կարելի է բացատրել պարզ զուգադիպությամբ։ Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, հակագենային էվոլյուցիան կհանգեցնի վիրուսի նոր տարբերակների առաջացման։
Գիտնականների կարծիքով՝ վիրուսի էվոլյուցիան պայմանավորված է վարակելիության աճով եւ իմունային պատասխանից խուսափելու ունակությամբ: Հիվանդության ծանրությունը միայն էվոլյուցիայի կողմնակի արդյունքն է։
«Известия»-ի փոխանցմամբ՝ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական եւ վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան, իր հերթին, նույնպես հայտարարել է COVID-19-ի հետագա մուտացիայի եւ նոր շտամների առաջացման անխուսափելիության մասին։ Նրա կարծիքով՝ նոր շտամների ի հայտ գալն այժմ հավանական է Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։