Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը ցանկացել է հրաժարական տալ. Պուտինը թույլ չի տվել. Bloomberg
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ցանկացել է լքել իր պաշտոնը պատերազմի սկսվելուց հետո, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունել նրա հրաժարականը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։
Սա կդիտվի որպես դավաճանություն: Այն, որ Նաբիուլինան ցանկանում էր հեռանալ արդեն փետրվարի 24-ին, ավելի վաղ հայտնել էր The Guardian-ի աղբյուրը: Նրա խոսքով, «դա ուղղակի հետևանքներ կունենար իր և իր ընտանիքի համար»։
Գործակալության տվյալներով՝ ՌԴ Կենտրոնական բանկի որոշ աշխատակիցներ իրենց վիճակը անհույս են համարում։ «Ինչ-որ պահի կրճատումների տեմպերն այնքան ինտենսիվ էին, որ ՏՏ բաժինը չուներ բավարար ձեռքեր հաշիվները փակելու համար», - ասում են Bloomberg-ի զրուցակիցները:
Միևնույն ժամանակ, այլ գերատեսչություններ բախվել են ռուսական բանկերի ռեզյումեների տարափի հետ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, գրում է Meduza-ն։