Հայտնի է՝ որ երկրները չեն աջակցի G20-ից Ռուսաստանի հեռացմանը
Ռուսաստանին G20-ից հեռացնելուն, ամենայն հավանականությամբ, չեն աջակցի Բրազիլիան, Հնդկաստանը, Թուրքիան, Հարավային Աֆրիկան և մի շարք այլ երկրներ: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել էր, որ Լեհաստանը կարող է փոխարինել Ռուսաստանին G20-ում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Ռուսաստանին G20-ից հեռացնելու Լեհաստանի ղեկավարության գաղափարը, նշել է, որ որոշումները պետք է կայացնեն բոլոր մասնակից երկրները։ Չինաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարեց, որ G20-ի ոչ մի անդամ իրավունք չունի հեռացնել մեկ այլ անդամի:
«Բացի Չինաստանից, կարելի է ենթադրել, որ G20-ի շատ այլ երկրներ՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Թուրքիան, Հարավային Աֆրիկան, Սաուդյան Արաբիան, չեն աջակցի Ռուսաստանի հեռացմանը»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։