Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացումը
Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի եւ 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման հարցը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։