ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում
Եվրամիությունը Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ-ում ունեցած դիվանագիտական աղբյուրներին։
«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, շատ նոր անուններ են առաջարկվում»,- Reuters-ը մեջբերել է ԵՄ-ի ներկայացուցչի խոսքերը։
Բացի այդ, ԵՄ-ի դիվանագետները գործակալությանն ասել են, որ Բալթիայի երկրները, այդ թվում Լիտվան, առաջարկում են նավթային էմբարգո մտցնել Մոսկվայի դեմ։ Իսկ Գերմանիան զգուշացնում է հապճեպ քայլեր անելուց, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են։
Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը, որի գլխավոր թեման իրավիճակն է Ուկրաինայում։ ԵՄ-ի արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուիչ Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը։