Ռուսաստանցիների կենսաթոշակները ապրիլի 1-ից կինդեքսավորվեն 8,6 տոկոսով
ՌԴ -ում 2022 թվականին սոցիալական կենսաթոշակները ինդեքսավորվելու են 8,6 տոկոսով։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է, լրագրողներին հայտնել են ՌԴ աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունից։
Սոցիալական կենսաթոշակների տարեկան ինդեքսավորումն իրականացվում է ապրիլի 1-ին՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակառուի կենսապահովման նվազագույնի աճի տեմպը։
«Ինդեքսավորման համար մինչև այս տարվա վերջ դաշնային բյուջեից կհատկացվի 33,7 միլիարդ ռուբլի: Ընդհանուր առմամբ, ինդեքսավորումը կվերաբերի մոտ չորս միլիոն քաղաքացիների, որոնք սոցիալական կենսաթոշակներ և պետական կենսաթոշակներ ստացողներ են», – նշել է աշխատանքի նախարարությունը:
Ինչպես պարզաբանել են նախարարությունից, սոցիալական կենսաթոշակ ստացողները այն քաղաքացիներն են, ովքեր չունեն բավարար աշխատանքային ստաժ ապահովագրական կենսաթոշակ ստանալու համար։
Աշխատանքի նախարարությունը հավելել է, որ իրենք զբաղվում են վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարությամբ՝ մշակել սոցիալական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների լրացուցիչ բարձրացման պարամետրերը։
Չորեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մոտ ապագայում իշխանությունները որոշում կկայացնեն բարձրացնել սոցիալական նպաստները, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը , ինչպես նաև պետական կառույցների աշխատավարձերը ։ Նա կառավարությանը հանձնարարել էր հաշվարկել բարձրացման ճշգրիտ չափորոշիչները։