Kyodo. Չինաստանի նավերը մտել են Արևելաչինական ծովի վիճելի կղզիների գոտի
Չինաստանի ծովային ոստիկանության չորս պարեկանավ չորեքշաբթի մտել է Արեւելաչինական ծովի Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների գոտի։ Ճապոնիան համարում է, որ դրանք իր տարածքային ջրերն են, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի ծովային անվտանգության վարչությունը չինական նավերին նախազգուշացում է ուղարկել՝ գոտին լքելու պահանջով։ Մինչդեռ չինական նավերը Սենկակու կղզիների մոտ են գտնվում վերջին 20 օրերին։
Սենկակու կղզիների շուրջ վեճը սրվել է այն բանից հետո, երբ 2012թ. սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր, որ դրանք գնել է Ճապոնիայի քաղաքացի հանդիսացող մասնավոր սեփականատերերից։ Դրանից հետո Չինաստանում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են ճապոնական ռեստորանների եւ ձեռնարկությունների դեմ գրոհներով ու դրանց ավերումներով։ Այդ ժամանակվանից չինական նավերը մշտապես պարեկում են վիճելի կղզեխմբի մոտակայքում եւ ցուցադրաբար մտնում են դրանց մերձափնյա գոտի։