Պեսկով. Իրանի միջուկային գործարքի վերսկսման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Իրանի միջուկային գործարքը վերսկսելիս պետք է հաշվի առնել հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ուղղակիորեն ազդում են մեր երկրի շահերի վրա այս գործարքի, գործարքի վերսկսման համատեքստում, ուստի այդ պատժամիջոցները պետք է հաշվի առնվեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «սա նոր ասպեկտ է, որը չի կարելի բաց թողնել, որը պետք է հաշվի առնել»։ «Սա է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, այն քաջ հայտնի է ԱՄՆ-ին»,- ընդգծել է Պեսկովը։