ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը
Եվրամիության երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որոնք ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը։
«ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն միջազգային գործընկերների հետ համաձայնեցրել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն ուղղված է Ուկրաինայի դեմ ագրեսիայում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք հատվածների դեմ»,- նշվում է հաղորդագրությունում։
Գրառման մեջ նշվում է, որ Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ուղղված համատեղ հայտարարությունը՝ ընդդեմ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի և այդ կազմակերպությունում Բելառուսի ընդունման։
«Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում, որը վերաբերում է Ռուսաստանի համար ավելի բարենպաստ ռեժիմի կասեցմանը, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Բելառուսի դիմումի քննարկման կասեցմանը», – ասվում է հայտարարության մեջ։