Ճապոնիան կրիպտոարժույթի բորսաներին կոչ է անում գործել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին համապատասխան
Ճապոնիան կոչ է արել կրիպտոարժույթի բորսաներին չկատարել տրանզակցիաներ կրիպտոարժութային ակտիվներով, որոնց վրա տարածվում են Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցները, հայտարարել են ճապոնացի պաշտոնատար անձինք, տեղեկացրել է Reuters-ը։
Կառավարությունը կաշխատի որպես մեկ ամբողջություն՝ ուժեղացնելու համար կրիպտոարժույթով կատարվող եւ պատժամիջոցները խախտող փոխանցումների դեմ կիրառվող միջոցները, նշվել է ֆինանսների նախարարության եւ ֆինանսական ծառայությունների գործակալության (FSA) համատեղ հայտարարությունում։
Չարտոնված վճարումներն այն անձանց, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ, այդ թվում կրիպտոակտիվներով, ինչպիսին են կրիպտոարժույթն ու փոխադարձաբար չփոխկապակցված թոքենները, ենթադրում են պատիժ՝ երեք տարի ազատազրկում կամ 1 մլն իենի (8 487,52 ԱՄՆ դոլար) տուգանք, նշվել է FSA-ի հաղորդագրությունում։