Զելենսկի. Մեր պատվիրակության խնդիրը հստակ է՝ ամեն ինչ անել, որպեսզի հանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները
Մեր պատվիրակության խնդիրը հստակ է՝ անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը կայանա։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ ամեն օր տեսաձեւաչափով Ուկրաինայի եւ ՌԴ-ի պատվիրակությունների ներկայացուցիչները խոսում են։
«Մեր պատվիրակության խնդիր հստակ է՝ անել ամեն ինչ, որպեսզի կայանա նախագահների հանդիպումը, հանդիպում, որին, ես համոզված եմ, մարդիկ սպասում են։ Հասկանալի է, որ սա բարդ պատմություն է, դժվար ճանապարհ, բայց ճանապարհ, որը պետք է։ Եվ մեր նպատակն է, որպեսզի այս պայքարում, այս բանակցային բարդ աշխատանքում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք, որը պետք է խաղաղության ու անվտանգության համար։ Որպեսզի մենք ունենանք նորմալ եւ գործուն երաշխիքներ։ Ոչ թե ինչպես ըստ Բուդապեշտի հուշագրի էր, ոչ թե ինչպես մեր երկնքում է, այլ այնպիսի երաշխիքներ, որպեսզի ուկրաինացիները կարողանան ասել. այ, սա աշխատում է, այ սրանք երաշխիքներ են»,- նշել է նա, տեղեկացրել է УНИАН-ը։