Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանում են տեսակոնֆերանսի ձևաչափով
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները շարունակում են բանակցությունները, դրանք ընթանում են տեսակոնֆերանսի ձևաչափով: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին: Պեսկովը ձեռնպահ է մնացել այլ մանրամասներ հայտնելուց:
Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին ևս հաստատել է, որ առցանց բանակցություններն անցել են նախկին, այսպես կոչված՝ «բելովեժյան ձևաչափով»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն պատմել է նրանց վերջին օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած բանակցությունների մասին: