Հայաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում․ Հաջիև
Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Minval.az-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Նման գաղափար կա, մենք սատարում ենք։ Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,- ասել է Հաջիևը՝ պարզաբանելով, որ Անթալիայում հնարավոր է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։