Կադիրովը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ընդունել պարտությունը
Ուկրաինայի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդունեն պարտությունը, ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում։
«Ուկրաինայի իշխանությունները պետք է ընդունեն պարտությունը և դադարեն օգտագործել իրենց կողմից խաբված բնակչությանը որպես կենդանի վահան: Ընկեր Զելենսկին պետք է հասկանա, որ իր սանձազերծած արկածախնդրությունը ոչ մի կերպ ձեռնտու չէ ուկրաինացի ժողովրդին: Կապվեք Ռուսաստանի նախագահի հետ, ընդունեք ձեր պարտություն։ Դա կլինի լավագույն և ճիշտ որոշումը, որը կապահովի ուկրաինացի ժողովրդի անվտանգությունը»,- գրել է Կադիրովը։
Հրապարակման մեջ նա ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսական օպերացիան ուղղված է ոչ միայն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությանը, այլև ամբողջ աշխարհում անվտանգության պահպանմանը։
«Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծման մասին իմ նշած փաստերը վտանգ կներկայացնեն ոչ միայն Ռուսաստանի համար: Երրորդ համաշխարհային պատերազմը, միջուկային զենքի ստեղծումը և կենսաբանական զենքի օգտագործումը կազդեն ամբողջ աշխարհի վրա: Այսօր Ռուսաստանը չի պաշտպանում միայն Դոնբասը և դրա ապագան, այն կանգնեցնում է համաշխարհային աղետը համաշխարհային մասշտաբով»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը։
Նա նաև նշել է, որ ուկրաինացի ժողովուրդը «Ռուսաստանի համար թշնամի չէ», հետևաբար ռուս զինվորականներին հանձնարարված է փրկել խաղաղ բնակիչների կյանքը։
Իր հրապարակման մեջ Կադիրովը հիշեցրել է նաև չեչեն ժողովրդի փորձը, որը 1990-ականներին և 2000-ականների սկզբին «օգտագործվում էր Արևմուտքի կողմից՝ փորձելով ոչնչացնել Ռուսաստանը»։