Ռուսաստանի հարավում օդանավակայանների ժամանակավոր փակումը երկարաձգվել է մինչև մարտի 20-ը
Ռուսաստանի հարավում օդանավակայանների ժամանակավոր փակումը երկարաձգվել է մինչև մարտի 20-ը։
«Ավիացիոն իշխանությունների որոշմամբ՝ Ռուսաստանի հարավում գտնվող օդանավակայանների թռիչքային գոտում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 20-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը», - ասվում է «Աերոդինամիկա» ընկերությունների խմբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բոլոր չվերթները չեղարկվել են։
Սոչիի օդանավակայանը՝ որպես Կրասնոդարի երկրամասի բնակիչների և հյուրերի ժամանակավոր հանգույց, աշխատում է բնականոն հունով։
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրի հարավում թռիչքների համար գոտին ճանաչվել է ոչ անվտանգ քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար, ուստի մոտ 10 օդանավակայաններ, այդ թվում՝ Կրասնոդարում, Անապայում և Գելենջիկում, փակվել են մինչև մարտի 8-ը։ Ավելի ուշ սահմանափակումը երկարաձգվել է մինչև մարտի 14-ը։