ԱՄՆ-ն չեղարկում է Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը Կոնգրեսին կառաջարկի չեղարկել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ թույլ տալով բարձրացնել այդ երկրից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ երկու կուսակցություններն էլ պատրաստ են կողմ քվեարկել այս որոշմանը։