Ինտերպոլը Ռուսաստանի Դաշնությանը չի հեռացնի կազմակերպությունից, բայց կփոխի նրա հարցումների քննարկման կարգը
Ինտերպոլը Ռուսաստանի Դաշնությանը չի հեռացնի կազմակերպությունից, բայց կփոխի նրա հարցումների քննարկման կարգը։ Այս մասին ասվում է միջազգային ոստիկանական կազմակերպության հայտարարության մեջ։
«Ինտերպոլի կանոնադրական դրույթներին համապատասխան՝ կազմակերպությունը պետք է պահպանի համագործակցությունը ոստիկանական ծառայությունների միջոցով եւ բաց պահի հաղորդակցության ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ինտերպոլի մանդատը չի նախատեսում պատժամիջոցների կամ պատժիչ միջոցների կիրառում, ինչպես նաեւ անդամակցության կասեցում կամ կազմակերպությունից երկրի հեռացում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մինչդեռ, ինչպես ընդգծվում է տեքստում, «այսուհետ Ինտերպոլի մոսկովյան բյուրոն չի կարող ուղղակիորեն հարցում անել մասնակից երկրներին»։ Նրա հարցումները պետք է ուղարկվեն Գլխավոր քարտուղարություն՝ Ինտերպոլի կանոններին դրանց համապատասխանությունը ստուգելու համար, ասվում է կոմյունիկեի մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «անհրաժեշտության դեպքում գլխավոր քարտուղարի կողմից կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել»։ Հստակեցնելով իր դիրքորոշումը՝ Ինտերպոլը համոզմունք է հայտնում, որ «ոստիկանության կարեւոր տեղեկատվության փոխանակման համակարգից որեւէ երկրի դուրս մնալը հանցագործներին հնարավորություն կտար հանցագործություններ կատարել եւ խուսափել պատժից»։ «Դա վնաս կհասցներ գլոբալ անվտանգությանը»,- նշել է միջազգային կազմակերպությունը։ «Աշխարհի իրավապահ ծառայությունների ղեկավարները պահանջել են պահպանել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Ինտերպոլի ուղիներով»,- նշել են կազմակերպության գլխավոր գրասենյակում՝ հավելելով, որ «տեղեկատվության փոխանակման դադարեցումը լուրջ անհանգստություն կառաջացնի անվտանգության ոլորտում իրավիճակի վերաբերյալ»։