ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իսրայելը եւ նրա դաշնակիցները կոշտ պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իսրայելը եւ նրա դաշնակիցները կոշտ պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի դեմ, որպեսզի վերջինս դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը, գրում է Jpost-ը։
«Մենք կցանկանայինք, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ սահմանեն»,- Թել Ավիվում լրագրողներին ասել է ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հստակեցնելով, որ դա վերաբերում է նաեւ Իսրայելին։
Իսրայելը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները եւ հումանիտար օգնություն ուղարկել, սակայն պատժամիջոցներ չի կիրառել։
Նրա խոսքով՝ Իսրայելը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդական ջանքերի հարցով։ «Մենք աջակցում ենք հակամարտությանը վերջ դնելու բոլոր ջանքերին», - հավելել է նա: