Fitch-ը իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը հայտարարել է, որ «B»-ից «C»-ի է իջեցրել Ռուսաստանի արտարժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԴՎ)։
«Fitch Ratings-ը «C»-ի է իջեցրել Ռուսաստանի արտարժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԴՎ)»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։
Նշվել է նաեւ, որ «C» վարկանիշն արտացոլում է գործակալության դիրքորոշումը սուվերեն դեֆոլտի անխուսափելիության մասին։