Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ։
Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։