Ավստրիայի նախկին նախարար Կնայսլը քաղաքական փախստական է դարձել Ֆրանսիայում
Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը, ով 2018թ․ օգոստոսին հրավիրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր հարսանիքին, քննադատության եւ լրատվամիջոցների ճնշման տարափի տակ բնակության է մեկնել Ֆրանսիա: Նա իրեն քաղաքական փախստական է անվանում։ Նախկին նախարարի վրա հարձակումները զգալիորեն ակտիվացել են Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, գրում է Kronen Zeitung թերթը։
«Կյանքումս երբեք չեմ մտածել, որ պետք է ամեն ինչ թողնեմ: Ես հոժարակամ չեմ հեռացել։ Բայց նույնիսկ հիմա չեմ ափսոսում, որ Պուտինին հրավիրել եմ իմ հարսանիքին»,- ասել է Կնայսլը RTL-ին։
Նախկին նախարարի խոսքով՝ ինքը ստիպված է եղել լքել Ավստրիան 2020թ․ բազմաթիվ ալեկոծությունների պատճառով։ Կյանքը կործանված է, քանի որ դե ֆակտո աշխատանքի արգելք կա։ Չարախնդացողները մինչ այժմ չեն կարողանում ներել Ռուսաստանի նախագահի հետ պարը, որն ավարտվեց հայտնի ռևերանսով։