ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել Ռուսաստանի ֆիզիկական անձանց եւ Բելառուսի բանկերի դեմ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ըստ տեղեկությունների՝ ԵՄ երկրների դեսպանները պատժամիջոցները կքննարկեն երեքշաբթի ժամը 14:00-ին կայանալիք հանդիպմանը։ Փաթեթը ենթադրում է բելառուսական երեք բանկերի անջատում SWIFT միջազգային վճարային համակարգից եւ ռուս օլիգարխների ու պատգամավորների ներառում «սեւ ցուցակում»։ Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ խոսքը 14 ձեռնարկատերերի եւ տասնյակ ռուս պատգամավորների մասին է։
Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը կներառի Ռուսաստան ծովային տեխնոլոգիաների արտահանման արգելք եւ կներառի կրիպտոարժույթների մոնիթորինգի անցկացնելու առաջարկություն՝ ԵՄ պատժամիջոցները շրջանցելու համար դրանց օգտագործումը կանխելու նպատակով։