Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկել են հումանիտար միջանցքների հարցը
ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունները դեռ չեն տվել որևէ արդյունք, որ էականորեն կբարելավեր իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական, ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
«ՌԴ-ն ուկրաինական պատվիրակության առաջ կտրուկ է դրել մարդասիրական միջանցքների հարցը»,- ասել է Մեդինսկին՝ հույս հայտնելով, որ այդ միջանցքները մարտի 8-ին կգործեն:
ՌԴ պատվիրակության ղեկավարը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունն իր հետ բերել է փաստաթղթերի նախագծեր, բայց դրանք չեն ստորագրվել։ Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն: