Պուտինը Մակրոնին ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Պուտինը Մակրոնին ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը, երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։
Նա Ֆրանսիայի նախագահին ասել է, որ դեմ չէ ՄԱԳԱՏԷ-ՌԴ-Ուկրաինա ձևաչափով հանդիպմանը, բայց այն պետք է տեղի ունենա ոչ թե Չեռնոբիլում, այլ տեսակոնֆերանսի ձևաչափով կամ երրորդ երկրում:
Նշենք, որ դա Պուտինի և Մակրոնի չորրորդ հեռախոսազրույցն է վերջին 10 օրվա ընթացքում։ Այն տևել է 1 ժամ 45 րոպե: