Գազպրոմը» շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով
«Գազպրոմը» շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով, լրագրողներին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
««Գազպրոմը» ռուսական գազը Ուկրաինայի տարածքով տարանցման համար մատակարարում է կանոնավոր ռեժիմով՝ եվրոպացի սպառողների հայտերին համապատասխան՝ 109,5 մլն խմ»,- ասել է նա։
Վերջին օրերին Եվրոպան մեծացրել է գազի հանումները պահեստարաններից և զգալիորեն ավելացրել գազի գնումները Ռուսաստանից՝ ցուրտ եղանակի, քամու բացակայության, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի սրման հետևանքով գների աճի ֆոնին։