Կանադան ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն քննարկի Ռուսաստանի մեկուսացման բոլոր սցենարները
Կանադան ցանկանում է, որպեսզի ՆԱՏՕ-ն քննարկի Ռուսաստանի մեկուսացման բոլոր սցենարները, հայտարարել է արտգործնախարար Մելանի Ջոլին այն հարցին ի պատասխան, թե արդյոք դաշինքը պետք է դիտարկի Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու սահմանման հարցը, հայտնում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտահերթ հանդիպմանը ժամանելուց հետ, երբ նրան հարցրել են ոչ թռիչքային գոտու մասին, Ջոլին ասել է, որ ՆԱՏՕ-ի կարմիր գիծը միջազգային հակամարտության հրահրումը չէ. «Մենք ցանկանում ենք համոզվել, որ սցենարները քննարկվում են»:
ՆԱՏՕ-ն պետք է իր արեւելյան թեւում ռազմական դիրքը հարմարեցնի նոր իրականությանը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, ասել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն՝ չհստակեցնելով՝ ցանկանում է արդյոք նա այնտեղ մշտական դաշնակիցների ներկայություն:
«Մենք պետք է մեր դիրքորոշումը հարմարեցնենք իրականությանը, որը ցույց է տալիս, որ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում եւ Բելառուսում, ուստի մենք պետք է վերաիմաստավորենք ամեն ինչ»,- ասել է նա լրագրողներին: