S&P Global-ն ավելի է իջեցրել Ռուսաստանի վարկանիշը
S&P Global ռեյթինգային գործակալությունն ավելի է իջեցրել Ռուսաստանի վարկային ռեյթինգը՝ երկիրը նշելով որպես «աղբային տարածք», քանի որ նոր միջազգային պատժամիջոցները բարձրացրել են դեֆոլտի վտանգը։
S&P Global-ը ռեյթինգը «ВВ-պլյուսից» իջեցրել է «ССС-մինուսի»՝ ներդրումային մակարդակից իջեցնելուց մոտ մեկ շաբաթ հետո։
«Ռեյթինգի իջեցումը հաջորդել է այն միջոցների ներդրմանը, որոնք, մեր կարծիքով, էապես կմեծացնեն դեֆոլտի վտանգը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
S&P Global-ը հայտարարել է, որ G7-ի երկրների նոր սահմանափակումները եւ կապիտալի շարժի վերահսկողությունը, որը մտցրել է Ռուսաստանի կառավարությունը ռուբլու պաշտպանության համար, կարող են սահմանափակել երկրի՝ պարտքը մարելու կարողությունը։ Ռեյթինգային գործակալությունը նաեւ նախազգուշացրել է վարկանշի հետագա անկման մասին։
Fitch и Moody's ռեյթինգային գործակալությունը նույնպես վեց աստիճանով իջեցրել է Ռուսաստանի վարկանիշը՝ հայտարարելով, որ արեւմտյան պատժամիջոցները կասկածի տակ են դրել Ռուսաստանի՝ պարտքը սպասարկելու կարողությունը, դրանք կթուլացնեն տնտեսությունը։