Հայտնի չէ, թե երբ կկայանան նոր բանակցությունները Ռուսաստանի հետ. Կուլեբա
Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանան նոր բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
«Այժմ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ մի դեպքում պատրաստ չենք որեւէ վերջնագիր ընդունել Ռուսաստանի կողմից։ Իսկ թե երբ կկայանան նոր բանակցությունները, դեռ հայտնի չէ»,- ասել է Կուլեբան։
Նա հավելել է, որ ռուսների պահանջները նույնն են մնում: