Ռուսաստանի բանակը վերացնում է Ուկրաինայում միջուկային զենքի սպառնալիքը. ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը վերացնում է Ուկրաինայում միջուկային զենքի ի հայտ գալու վտանգը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ռուս զինծառայողները, ռուսական բանակը պատվով է կատարում իր խնդիրը: Նա վերացնում է Ռուսաստանի համար իրական սպառնալիքը, որը մինչև վերջերս բխում էր Ուկրաինայի տարածքից։ Այն տարածքից, որտեղ, հակառակ ուկրաինացի ժողովրդի կամքի, մոտ ապագայում պետք է հայտնվեին ՆԱՏՕ-ի բազաները, միջուկային զենքը և դրանց առաքման միջոցները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն բացահայտել էր Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները հատուկ գործողության ընթացքում: